2018թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ

2018թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ
Սեպտեմբեր 17 22:28 2019

2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։

Մասնավորապես հրեաների դեմ մամուլում հրապարակվել է ատելության խոսք պարունակող առնվազն 1133, հայերի դեմ՝ 973 լրատվանյութ: Ապա հաջորդաբար սիրիացիների դեմ՝ 918, հույների դեմ՝ 672, տեղի հունական համայնքի դեմ՝  439, քրիստոնյաների դեմ՝ 370 լուր։

Հայերը թիրախավորվել են մասնավորապես  Խոջալուի դեպքերի և Հայոց ցեղասպանությանն առնչվող լուրերում՝ ներկայացվելով որպես թշնամիներ։ Սիրիացիները մեղադրվել են գողության և այլ զանազան հանցագործությունների մեջ՝ դիտարկվելով որպես պոտենցիալ հանցագործներ։

Նշենք նաև, որ ատելության խոսք պարունակող լուրերի 40 տոկոսը հրապարակվել է ազգային խոշոր լրատվամիջոցներում, իսկ 60 տոկոսը՝ տարբեր նահանգների ու քաղաքների տեղական մամուլում։ Տարբեր էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորելու եռանդով հատկապես աչքի են ընկել «Yeni Akit», «Milli Gazete», «Yeniçağ», «Milat», «Diriliş Postası», «Yeni Konya», «İstiklal», «Samsun Denge», «Ankara Anadolu», «Mersin İmece» թերթերը։

ermenihaber.am

loading...