Արտակարգ դեպք Լոռու մարզում. ընթացող Opel-ի հետևի դռնից 21-ամյա ուղևորը վայր է ընկել. նրան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ընթացող Opel-ի հետևի դռնից 21-ամյա ուղևորը վայր է ընկել. նրան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն
Սեպտեմբեր 17 21:08 2019

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև՝ Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

loading...