Պուտինն Իսրայելը համարել Է ռուսալեզու պետություն

Պուտինն Իսրայելը համարել Է ռուսալեզու պետություն
Սեպտեմբեր 17 17:44 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում Է ռուսալեզու պետություն: Այդ մասին նա հայտարարել Է «Քերեն հա-Յեսոդ» իսրայելական բարեգործական հիմնադրամի կոնգրեսում, որը սեպտեմբերի 17-ին տեղի Է ունեցել Մոսկվայում: Նրա խոսքը իր Telegram-ալիքում մեջբերել Է կրեմլյան պուլի լրագրող Դմիտրի Սմիռնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ասում եմ առանց որեւԷ չափազանցության: Գրեթե 2 մլն լուսալեզու քաղաքացի կա այդ երկրում, մենք Իսրայելը համարում ենք ռուսալեզու պետություն»,-ասել Է Պուտինը: Պետության ղեկավարը նշել Է, որ ներկայում Ռուսաստանի եւ Իսրայելի հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին: Ռուսաստանի ղեկավարը նաեւ հայտնել Է, որ մտադիր Է Իսրայել այցելել 2020 թվականի հունվարին եւ Երուսաղեմում հուշակոթող բացել Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է դիմակայել հակասեմիտիզմի եւ այլատյացության տարածմանը, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը:

loading...