Ռուսաստանը եւ Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում

Ռուսաստանը եւ Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում
Սեպտեմբեր 17 15:00 2019

Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարին:

 

«Ռուսաստանի եւ Իրանի միջ բանկային կապեր են հաստատվել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգի եւ իրանական SEPAM-ի միջոցով, առանց տեղեկատվության փոխանցման SWIFT գլոբալ ֆինանսական համակարգի օգտագործման»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի խոսքը:

 

SWIFT-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ Է: Դրան միացած են ավելի քան 200 երկրի 10,8 հազարից ավելի խոշորագույն կազմակերպություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

loading...