«Երևան» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

«Երևան» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի
Սեպտեմբեր 17 13:19 2019

 Երևանի քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է «Երևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

 

Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:

 

48-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ19 հավաքականը, «Ռապիդ»-ը, «Իսկրա ստալի»-ն, «Տիրասպոլ»-ը, «Սախան»-ը, «Քիշինյով»-ը և «Զարյա»-ն:

loading...