Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում․ «Հրապարակ»


Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 17 09:08 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչև ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։

Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի  «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ 2007 թվականին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...