Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում


Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում
Սեպտեմբեր 16 22:03 2019

Ռուսաստանցի հայտնի հումորիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը սեպտեմբերի 16–ին դարձել է 74 տարեկան։

Այդ առիթով Պետրոսյանը երեք լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում, որոնցից երկուսը հին, սև–սպիտակ լուսանկարներ են։ Պետրոսյանը լուսանկարների տակ գրել է կյանքի վաղանցիկության մասին և հանգել հետևության, որ տարիներն իր մեջ ոչինչ չեն փոխել։

«Երկու սկիզբ։ Կյանքի սկիզբ և դերասանական ուղու սկիզբ։ Ահա նայում եմ դրանց և զարմանում` որքան արագ են անցել այդ տարիները։ Հիշում եմ, թե որտեղ եմ լուսանկարվել այդ թաղիքից ոտնամաններով` 50թ–ին։ Դա Բաքու քաղաքում մայիսմեկյան փողոցում մեր տնից ոչ հեռու գտնվող լուսանկարչական ատելիեն էր։ Իսկ ցիլինդրով Մոսկվայում Էստրադային թատրոնի կուլիսներում եմ։ Այսօր ես արդեն 74 տարեկան եմ և նույնիսկ հիշում եմ, որտեղ եմ արել այսօրվա լուսանկարը։ Ես նույն տղան եմ։ Առավոտյան սլանում էի Փարիզում», – գրել է նա։

 

Փարիզում արտիստը մենակ չի զբոսնել, այլ իր երիտասարդ սիրելիի` 30–ամյա Տատյանա Բրուխունովայի հետ, որը երկու օր առաջ Instagram–ում տեսանյութ էր հրապարակել ինքնաթիռից և գրել. «Մոտենալով երազանքի քաղաքին…»։

armeniasputnik.am