ԱԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր


ԱԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
Սեպտեմբեր 16 11:38 2019

Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։5 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ. տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ այսօր պայքարի դուրս կգան 60 և 77 կգ քաշային ըմբիշները, իսկ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևն է։