Կարեն Գիլոյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: Հիշեցնենք, որ մեր ըմբիշը այսօր կողոսկրի վնասվածք էր ստացել և հնարավոր է վաղը չկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
«Սա դեռ այսօր է։ Վաղը ամենակարևոր գոտեմարտն է լինելու։ Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու», - գրել է Գիլոյանը:
Լավագույնի կոչման համար գոտեմարտը տեղի կունենա վաղը: Արթուրի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևն է: