Տեղի ունեցավ «Փրկության գինը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Փրկության գինը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբեր 15 22:35 2019

Արտաշատի թատրոնում այսօր տեղի ունեցած Արամ Ավետիսյանի «Փրկության գինը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում նկարահանվել են Արամի դերասանական ստուդիայի սաները։ Ֆիլմի սաունդրեքը սատարում է երգիչ Վիգեն Ահարոնյանը:

Արամը ֆիլմի պրոդուսերն է, ռեժիսորը, եւ սցենարի հեղինակն է։

 

«Փրկության գինը» ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։ Արամն ասում է, որ շփվելով իր աշակերտների հետ ու քննարկելով շատ ու շատ կարեւոր հարցեր՝ առանձնացրել է դպրոցի թեման, որը մեր օրերում շատ ակտուալ է: 

 

֊Թեման, որը շատ է տխրեցնում երեխաններին, իրենց մեջ տարբերությունն դնելն է ուսուցիչների կողմից: Իսկ մյուս կարեւոր կետը ծնողներն են: Ծնողներ, ովքեր բախտի քմահաճույքին են թողնում իրենց զավականերին ու լքում նրանց… Այս ամենը պատճառ դարձավ ֆիլմ գրելու… Սա իմ աշակերտների առաջին ֆիլմն էր, բոլորն անփորձ էին, շատերը՝ վախեցած, դրա համար որոշեցի ես էլ նկարվեմ ու իրենց հետ լինեմ, այդպես նրանք էլ էին վստահ իրենց ուժերին: Բացի այդ ֆիլմի կերպարներից Գոռը 20 տարեկան տղա էր, իսկ իմ ստուդիայում չկար այդ տարիքի տղա,֊ասաց նա:

 

Ֆիլմի առանցքում մի ընտանիք է որտեղ կան տարաձայնություններ, սոցիալական ու առողջական խնդիրներ։ Ընտանիքի հայրը լքում է կնոջն ու երեխաներին, բայց տղան՝ 20֊ամյա Գոռը կարողանում է հոգալ մոր բուժման ծախսերը։ Սցենարի հիմքում երեք գլխավոր թեմաներ են` դպրոցականների կյանքը, Ծնողներ, ովքեր լքում են իրենց ընտանիքն ու երեխաներին թողնում բախտի քմահաճույքին եւ կյանքի դժվարությունները, երբ մարդ մնում է մենակ, բայց հույսը չի կորցնում։

 

 

Ֆիլմը նկարահանվել է Արտաշատ քաղաքում։ Առաջին ցուցադրությունն անցավ լեփ֊լեցուն դահլիճում։ Ցուցադրություններ լինելու են նաեւ այլ քաղաքներում։

loading...