Դեմքի մաշկի գիշերային խնամքի մի քանի գաղտնիք


Դեմքի մաշկի գիշերային խնամքի մի քանի գաղտնիք
Սեպտեմբեր 15 21:39 2019

Մաշկի գիշերային խնամքի կանոները

1. Երբեք մի քնեք առանց մաշկը մաքրելու ու դիմահարդարումը հեռացնելու:

2. Դիմահարդարման մաքրման համար որպես միջոց կարող եք օգտագործել վազելինը: Դա հատկապես կհամապատասխանի չոր մաշկին:


3. Մի փոխարինեք գիշերային նրբաքսուքները ցերեկայինով և հակառակը:

4. Նույն վազելինը կարող եք մերսող շարժումներով քսել քնելուց առաջ աչքերի շուրջ առակա մաշկին, այտոսկրերին, այտերին, շուրթերին ու բերանի շուրջ:


5. Նրբաքսուքը պետք է մեծ քանակությամբ չլինի:

6. Եթե յուղոտ կամ խնդրահարույց մաշկ է, ապա քնելուց առաջ օգտագործեք 1 կամ 2%-ոց սալիցիլաթթվի լուծույթ: Նախ դեմքը մաքրեք կոսմետիկայից, լվացեք դեմք տաք ջրով ու մաշկը տրորեք սալիցիլաթթու պարունակող լոսյոնով: Այնուհետև դեմքը նորից լվացեք տաք ջրով, որպեսզի մաքրեք թթվի հետքերը: Սալիցիլաթթուն խորհուրդ չի տրվում քսել այն հատվածների վրա, որտեղ առկա են խալեր, գորտնուկներ կամ բնածին գունակներ:


7. Եթե դուք ունենք երիտասարդ, սակայն ոչ չոր մաշկ, կարող եք չօգտագործել գիշերային նրբաքսուք:

8. Հասուն մաշկին հարկավոր է ավելի ակտիվ գիշերային խնամք: 40 տարեկանից հետո նրբաքսուքին կարելի է ավելացնել նաև շիճուկ, որը ցանկալի է լինի նույն կոսմետիկ շարքից:
Այս պարզ խորհուր դները հանդիսանում են իդեալական մաշկ ունենալու կանոնները: