5 տարբերակ արագ ազատվելու աչքերի տակի մուգ շրջանակներից


5 տարբերակ արագ ազատվելու աչքերի տակի մուգ շրջանակներից
Սեպտեմբեր 15 20:45 2019

Այս շրջանակները հայտնվում են տարբեր պատճառներով՝ սկսած գենետիկ գործոններից և հորմոնալ խանգարումներից մինչև քնի պակասն ու սթրեսը:

Մի բան ակնհայտ է՝ դա գեղեցիկ չի նայվում: Ազատվել դրանցից ընդմիշտ և արագ չի ստացվի: Սակայն գոյություն ունեն միջոցներ, որոնք կօգնեն արագ թաքցնել դրանք:

1. Խմեք մեկ բաժակ սառը ջուր: Իսկ ավելի լավ է՝ երկու: Աչքերի տակի տոպրակների և մուգ շրջանների առաջացման պատճառը հեղուկազրկումն է: Փրկվելով «տապից» օրգանիզմը հեղուկ է պահում, և առաջին հերթին աչքերի տակ: Անպայման օրական խմեք 1,5 լիտր ջուր և կվերացնեք պատճառներից մեկը:

2. Սառցախցիկում պահեք սառույցի խորհանարդիկներ անանուխով կամ երիցուկով: Երկու բույսերն էլ ունեն հակաայտուցային ազդեցություն: Կարևորը չափը չանցնելն է: Մի պահեք սառույցը 3 րոպեից ավելի, որպեսզի «չսառացնեք» աչքերի տակի նուրբ մաշկը և չվնասեք անոթները:

 

3. Եթե չկան սառույցի խորհանարդիկներ, դրեք սառը գդալներ: Դրեք մի քանի գդալ սառցեխցիկի մեջ երկու րոպեյով, այնուհետև դրեք խնդրահարույց տեղում՝ ուռուցիկ մասով, մինչև գդալները տաքանան:

4. Խնդիրը կօգնի թաքցնել մաշկի գույնից երկու տոն բաց կոնսիլերը: Աչքերի տակի նուրբ մաշկի համար ավելի լավ է ընտրել կրեմային նյութակազմվածքով միջոց և քսել այն մատների օգնությամբ՝ սկսելով ամենամուգ տեղից:

5. Դիմահարդարման ժամանակ ճիշտ շեշտադրումներ արեք: Ընդգծեք վերևի կոպը մուգ մատիով: Դա կշեղի ուշադրությունը խնդրահարույց վայրից: Տակի հատվածի լորձաթաղանթային մասին քսեք մարմնագույն մատիտ՝ դա հայացքին փայլ կհաղորդի, իսկ մուգ շրջանակներն ավելի աննկատ կլինեն:



loading...