Ինչպես դառնալ ամենացանկալին բոլոր տղամարդկանց համար. խորհուրդներ


Ինչպես դառնալ ամենացանկալին բոլոր տղամարդկանց համար. խորհուրդներ
Սեպտեմբեր 15 22:03 2019

Շատերի համար մինչև հիմա հանելուկային է մնում այն հարցը, թե ինչու են տղամարդիկ համակրում այս կամ այն աղջիկներին, իսկ մյուսներին չեն էլ նկատում, այն էլ այն պարագայում, որ երկուսն էլ գրեթե նույնանման արտաքին ունեն: Իսկ երբեմն էլ սովորական արտաքինով աղջիկները ավելի հաջողակ են լինում տղաների շրջապատում, քան իրական գեղեցկուհիները:

Իսկ որն է այդ աղջիկների գրավչության գաղտնիքը: Ամբողջ հարցը ներքին ինքնազգացողության և ընկալման մեջ է: Ինչպես հայտնի է, պարզապես վառ արտաքինով ժամանակակից տղամարդուն չես զարմացնի, քանի որ գեղեցիկ կոկետուհիների` պճնված և զարդարված, կարող ես հանդիպել ամեն քայլափոխի: Տղամարդուն, բացի արտաքինից, անհրաժեշտ է ներքին գրավչություն, խարիզմա, կրակ, որպեսզի այն նաև արտաքինից նկատելի լինի, որն էլ համոզված եղեք` հակառակ սեռի կողմից անտարբերության չի մատնվի:

Տղամարդը երբեք անտարբեր չի լինի այն աղջկա նկատմամբ, որից նրբություն, հուսալիություն, քնքշություն, բարությու և փափկություն է ճառագում: Նրանք դա զգում են և ցանկանում են լինել այդպիսի կնոջ կողքին: Եվ հակառակը, կոպտությունը, ամբարտավանությունը, չարությունը և ներքին անբավարարվածությունը ամեն ինչից ու ամենքից կդառնան <<հիանալի>> միջոց ձեզանից վանելու հակառակ սեռի ներկայացուցիչներին:

Սակայն լինում են նաև դեպքեր, երբ աղջիկը, ունենալով արտաքին ու ներքին տվյալների գեղեցիկ համադրություն, միևնույնն է, տղամարդկանց մոտ այնքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Այստեղ խնդիրը այլ է, և արմատը թաքնված է սեփական սեքսուալ էներգետիկայի քողարկման մեջ:



loading...