Աղցան «Միմոզա».բաղադրատոմս


Աղցան «Միմոզա».բաղադրատոմս
Սեպտեմբեր 15 20:13 2019

Բաղադրություն`

Կարտոֆիլ-3 հատ

Պահածոյացված ձուկ-200 գրամ

Պանիր-100 գրամ

Գազար-2 հատ

Ձու-3 հատ

Սոխ-1 գլուխ

Մայոնեզ

 

Պատրաստման եղանակ`

Կարտոֆիլը, գազարը և ձուն եփել և մաքրել:

Պանիրը քերիչով քերել: Սոխը մանր կտրատել և տաք ջուր լցնել 5-7 րոպե, իսկ հետո ջրից հանել և թողնել, որ սառի:

Ձևավորման համար նախատեսված ափսեի մեջ դնում ենք քերած կարտոֆիլը մայոնեզով խառնած:

Հետո լցնում եք կտրատած ձուկը:

Երրորդ շերտ` մանրացված ձվի սպիտակուցը մայոնեզով խառնած: Չորրորդ շերտ` գազարը մայոնեզով խառնած: Վերջին շերտը պանիրը մայոնեզով խառնած:

Զարդարում ենք քերած դեղնուցով և կանաչիով: Այնուհետև դնում սառնարան 2-3 ժամ:



loading...