ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել


ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել
Սեպտեմբեր 15 10:15 2019

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում բնակվող նախկին ամուսինները՝ Քրիստինա Կեդդերիչը և Դրյու Վասիլևսկին, դատի են տվել վերարտադրողական կլինիկային, քանի որ արտամարմնային բեղմնավորումից հետո կինը մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է Metro-ն:

 

Նախկին զույգը պնդում է, որ իրենց բաժանության պատճառ է հանդիսացել հենց այդ բժշկական սխալը:

Նրանց խոսքով՝ բժշկական սխալի մասին սկսել են հասկանալ այն ժամանակ, երբ իրենց դստեր մոտ ասիացիներին բնորոշ գծեր են ի հայտ եկել: Ընդ որում՝ երկու ծնողներն էլ եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչներ են:

 

ԴՆԹ-ի թեստի արդյունքում բացահայտվել է, որ ընտանիքի հայրն աղջկա կենսաբանական հայրը չէ: Նախկին ամուսինները պնդում են, որ մոտ 500 հազար դոլար են ծախսել բժշկական ծառայությունների համար։ 

Դատարանը կարգադրել է կլինիկային տրամադրել զույգի բեղմնավորման ընթացքում կլինիկայի դոնորների տվյալները:



loading...