Այս գիշեր Երկրի կողքով հսկայական երկնաքար կանցնի


Այս գիշեր Երկրի կողքով հսկայական երկնաքար կանցնի
Սեպտեմբեր 15 00:37 2019

Այս գիշեր Երկրի կողքով հսկայական երկնաքար կանցնի, որը չափսերով գերազանցում է աշխարհի ամենաբարձր շենքերից շատերին, հաղորդում է CNN-ը։

Խոսքը 2000 QW7 անվանումն ստացած երկնաքարի մասին է, որի տրամագիծն, ըստ ՆԱՍԱ-ի, գնահատվում է 290 մետրից մինչև 650 մետր: Համեմատության համար աղբուրը նշում է, որ աշխարհի երկրորդ ամենաբարձր կառույցի՝ Շանհայի աշտարակի երկարությունը կազմում 632 մետր: Իսկ ամենաբարձր կառույցի՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակի բարձրությունը կազմում է 828 մետր:

Երկնաքար Երկրից 5,331,667 կմ հեռավորությամբ կանցնի և կշարժվի 23 000 կմ/ժամ արագությամբ: Գիտնականների հաշվարկով դա տեղի կունենա սեպտեմբերի 14-ի գիշեր լույս 15-ին՝ երևանյան ժամանակով 03:54-ին:



loading...