Պալատից, որտեղ ծնվել է Չերչիլը, գողացել են ոսկե զուգարանակոնքը


Պալատից, որտեղ ծնվել է Չերչիլը, գողացել են ոսկե զուգարանակոնքը
Սեպտեմբեր 14 20:23 2019

Ոստիկանությունը որոնում է ոսկե զուգարանակոնքը, որը գողացել են Բլենհեյմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տարածաշրջանային ոստիկանական վարչությանը։

Ամբողջական 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը, որը գնահատվում է միլիոն ֆունտ սթեռլինգ, պատրաստված է իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատելանի կողմից եւ պալատում էր գտնվում որպես գեղարվեստական ինստալյացիա։ Զուգարանակոնքից կարելի էր օգտվել, սակայն թանգարանի պահակը այդ ժամանակ պետք է դռան հետեւում լիներ։ 2016թ․ ինստալյացիան ցուցադրվել էր Նյու Յորքի Գուգոնհեյմի թանգարանում։