Մարգարիտա Սիմոնյանը Պեսկովի «կինն է եղել». «սարսափելի գաղտնիք»


Մարգարիտա Սիմոնյանը Պեսկովի «կինն է եղել». «սարսափելի գաղտնիք»
Սեպտեմբեր 13 11:40 2019

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակում է հայտնաբերել, որում խոսվում է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի առաջին կնոջ՝ Անաստասիա Բուդեննայայի մասին։ Սակայն հեղինակները սխալմամբ տեղադրել են Պեսկովի եւ Սիմոնյանի լուսանկարը։

«Ժամանակն է բացահայտել իմ կենսագրության ամենասարսափելի գաղտնիքները։ Ես Պեսկովի առաջին կինն եմ եղել։ Պսակադրության պահին ես ութ տարեկան էի»,- լուսանկարը մակագրել է Russia Today-ի գլխավոր խմբագիրը։

Ավելի վաղ լրագրողը «Секрет на миллион» հաղորդման ընթացքում պատմել է, որ գեղասահորդ Տատյանա Նավկան երջանիկ ամուսնության համար պարտական է իրեն։ Ընդհանուր ծանոթի ծննդյան օրը հենց Սիմոնյանն է Նավկային ներկայացրել Պեսկովին (նա նախքան ծանոթությունն էր հիացած Նավկայով)։ Իհարկե, նրանցից մեկ տարի պահանջվեց՝ հարաբերություններ սկսելու համար։

Նավկան խոստովանել է, որ հույս չի ունեցել, որ այդ հարաբերություններից ինչ-որ լուրջ բան կստացվի։ Երկար ժամանակ նա Պեսկովին դիմել է «դուք»-ով՝ Դմիտրի Սերգեւիչ։ Ինչ-որ շրջան նա փորձել է թաքնվել համառ երկրպագուից, չի պատասխանել զանգերին։ Պեսկովը չէր նահանջում եւ նրան գտնում ընկերների միջոցով։ Այս համառությունը հաղթել է նրան։ Ի վերոջ, նրան հաջողվել է գրավել Տատյանայի սիրտը։ 2015թ.-ի օգոստոսի 1-ին սիրահարներն ամուսնացել են։

style.news.am



loading...