Գյումրիում «գազելները» հիշողություն կդառնան․ շուտով Չինաստանից կներկրվեն գերժամանակակից էլեկտրական ավտոբուսներ


Գյումրիում «գազելները» հիշողություն կդառնան․ շուտով Չինաստանից կներկրվեն գերժամանակակից էլեկտրական ավտոբուսներ
Օգոստոս 24 23:55 2019

Այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Չինաստանի Սիան  քաղաքի ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարության տեղակալ Յանգ Գոշիենգին, գրում է aravot.am-ը։

Ի դեպ, 2015 թվականից Սիանն ու Գյումրին դարձել են քույր քաղաքներ։ Քաղաքապետ Բալասանյանը, որն ամուր կապեր ունի չինական այս քաղաքում, իր խոսքերով ասած՝ մեծ թվով ընկերներ կան և մոտ 10 անգամ եղել է այնտեղ ու բավական մանրակրկիտ ուսումնասիրել  այս քաղաքի արդյունաբերական հնարավորությունները, Յանգ Գոշիենգիին խնդրեց օգնել վերափոխելու Գյումրու տրանսպորտային միջոցները։ Սեպտեմբերին Սիան է մեկնելու Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորած պատվիրակությունը, Սամվել Բալասանյանը պարոն Գոշիենգիին խնդրեց փոխքաղաքապետին տանել Սիանի մեքենաշինական գործարան, որտեղ տարբեր չափերի ավտոբուսներ են արտադրվում։

«Մեզ անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, էլեկտրական, առանց աղմուկի աշխատող ավտոբուսները, որոնք արտադրվում են հենց ձեր մոտ՝ Սիանում ու արտահանվում են ամենուր։ Ես կուզենամ, երբ մեր պատվիրակությունը լինի Սիանում, դուք նրանց ուղեկցեք այդ գործարան, նրանք կծանոթանան ղեկավարության հետ, կբանակցեն ու գործարանից այդ ավտոբուսները կուղարկվեն Գյումրի։ Իհարկե, կբանակցենք, ինչ տարբերակով գնենք, միգուցե բանկի միջոցով, բայց որ մեզ անհրաժեշտ են ավտոբուսներ, դա միանշանակ։