Էմիրաթներում կինը դատի է տվել ամուսնուն, որովհետև վերջինս չափազանց բարի է


Էմիրաթներում կինը դատի է տվել ամուսնուն, որովհետև վերջինս չափազանց բարի է
Օգոստոս 24 23:20 2019

Արաբական Միացյալ Էմիրություններում կինը դիմել է դատարան՝ ամուսնուց բաժանվելու համար, քանի որ նրա բարությունը իր կյանքը վերածել է «դժոխքի»: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը:

Զույգն ամուսնացած է արդեն մեկ տարի, և այս ընթացքում նրանց միջև վեճեր չեն եղել, և տղամարդը ժամանակ առ ժամանակ ճաշ է պատրաստել և օգնել տան գործերում: Հետևաբար դժգոհ կինը դիմել է Ալ Ֆուջեյրայի էմմիրայի շարիաթի դատարան:

«Ես ճնշված եմ նրա չափազանց մեծ սիրուց և հոգատարությունից: Ինձ պետք է իսկական քննարկում, նույնիսկ վեճ, և ոչ թե այս անվերապահ ծառայությունը», – պնդում է կինը:

Նա դատարանում ասել է, որ երազում է առնվազն մեկ օր վիճաբանելու մասին, քանի որ ամուսինը միշտ ներում է իրեն և ծաղիկներ նվիրում: Տղամարդն իրեն ինչ-որ մեղավոր չի համարում:«Ես ուզում եմ կատարյալ ամուսին լինել: Մեկ տարում ամուսնության մասին դատելն անարդար է, և բոլորը կարող են սովորել իրենց սխալներից », – ասել է նա:
Դատարանը հետաձգեց ամուսնալուծության գործը՝ ամուսիններին հաշտվելու հնարավորություն տալու համար: