Տաքսու վարորդների զանգվածային ծեծկռտուք «Շերեմետեւո» օդանավակայանում


Տաքսու վարորդների զանգվածային ծեծկռտուք «Շերեմետեւո» օդանավակայանում
Օգոստոս 24 20:36 2019

Տաքսու երեք վարորդ ծեծկռտուք են սարքել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի F տերմինալի մոտ։ Միջադեպը նկարահանել են ականատեսները, տեսանյութը հրապարակվել է ցանցում, տեղեկացնում է Ռեն ՏՎ-ն։

Կադրերում երեւում է, թե ինչպես է վարորդներից մեկը մերկ իրանով փորձում դիմակայել երկու տղամարդու։ Նա հարմարության համար անգամ կոշիկներն է հանել։ Դատելով տեսանյութից՝ բախման մասնակիցներից մեկի քիթը կոտրել են։

Թե ինչն է դարձել միջադեպի պատճառ՝ առայժմ հայտնի չէ։ Ծեծկռտուքից տուժողները բժիշկների օգնության կարիք են ունեցել։