Խախտում կատարած մեքենայի վարորդը հայտնաբերվել է․ տեսանյութ


Խախտում կատարած մեքենայի վարորդը հայտնաբերվել է․ տեսանյութ
Օգոստոս 24 14:22 2019

Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։

Այդ մասին հայտնում են ոստիկանությունից։

 

Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։