Ոստիկանները մեկնեցին սահման


Ոստիկանները մեկնեցին սահման
Օգոստոս 24 17:47 2019

Օրերս սահման մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխը։ Նրանց դիրքեր ճանապարհեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում է ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթեցին և երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։ 
Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց անձնվիրաբար ծառայության համար:
Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: