Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ


Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ
Օգոստոս 24 17:11 2019

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ»։

 



loading...