Խողովակները տեղափոխել է իր տան բակ


Խողովակները տեղափոխել է իր տան բակ
Օգոստոս 24 16:05 2019

Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակներն տեղափոխել է իր տան բակ:

50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

 

Վնասի չափը պարզվում է: 
Նախապատրաստվում են նյութեր: