Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից


Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից
Օգոստոս 24 12:48 2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալներով` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված ՀՀ քաղաքացիներ՝ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները։ 

 

Վթարի հետևանքով տուժել է ՀՀ քաղաքացի մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց․ վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, Կրասնոդարի երկրամասում դաժան ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է 6-ամյա երեխա։

Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու վարորդները, ինչպես նաև Opel-ի երկու կին ուղևորները: Հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջիկ՝ Opel-ուղևորուհին, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

 



loading...