Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում


Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում
Օգոստոս 24 12:15 2019

Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ չեղարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Яндекс.Расписание ծառայությանը:

Ծառայության տվյալներով, Մոսկվայի ժամանակով 07:45-ին Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 2-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 25-ը հետաձգվել է, 10-ը՝ չեղարկվել:

Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթներ չկան: