Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ
Օգոստոս 24 11:18 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

 

 «Մեծարգո պարոն նախագահ, 

 

Реклама 16

 

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

 

Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրա­գոր­ծել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ 

 

Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրա­ի­նա­կան բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։ 

 

Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազ­մա­կերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրա­ցուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հար­ցում։

 

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նա­խա­­­ձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժո­ղովրդին՝ խա­ղաղություն և բարօրություն»: