Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը


Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը
Օգոստոս 24 11:06 2019

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

 

Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն: