Չնայած իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս․ «Հրապարակ»


Չնայած իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս․ «Հրապարակ»
Օգոստոս 24 09:26 2019

 «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայրենի իշխանավորները ճանապարհաշինության բումի մասին են խոսում, բայց մեզ ահազանգեցին, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն՝ հայ-վրացական սահմանին աշխատանքները կանգնել են։

Շինարարներն ասում են, որ փողերը ժամանակին չեն տալիս, դրա համար նախատեսված տեմպով չեն կարողանում աշխատել։ Հիմնական տեխնիկան, որը հիմնանորոգվող ճանապարհի տարբեր հատվածներում աշխատում էր, կանգնած է։ Ներկայումս աշխատանքները տարվում են փոքր ծավալով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում