Շահագործել Ամուլսարը, թե՞ փրկել իշխանությունը․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


Շահագործել Ամուլսարը, թե՞ փրկել իշխանությունը․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Օգոստոս 22 14:44 2019

«Խոսքի արժեք» հաղորդումը վերադառնում է եթեր։ Թեժ աշուն՝ ամռան վերջին, նոր զարգացումներ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ։ Քննչական կոմիտեի եզրակացությունը, իշխանության որոշումն ու քաղհասարակության արձագանքն են Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը քննարկել տաղավարում։

Սարից՝ հանք ճանապարհին իշխանությունը վտանգ չի տեսնում, բնապահպանները հակադարձում են, մեկ տարի առաջ քայլ արածները, հետքայլ են անում։ Քաղհասարակությունը փորձում է փրկել Ամուլսարը, իշխանությունը՝ վարկանիշը։

Խոսքի արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալվել են բնապահպան Սիլվա Ադամյանը, բնապահպան- լրագրող Թեհմինե Ենոքյանը,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ նկարահանումն իրականացվել է Նացիոնալ հյուրանոցում։ 

 



loading...