ՍԴ-ի մասով ասվածն ուժի մեջ է, չե՞ք հավատում, անօրինական քայլ արեք․ Արփինե Հովհաննիսյան


ՍԴ-ի մասով ասվածն ուժի մեջ է, չե՞ք հավատում, անօրինական քայլ արեք․ Արփինե Հովհաննիսյան
Հուլիս 17 00:18 2019

Ոչ անհրաժեշտ ու ոչ օգտակար վեթինգը փոխարինվեց դատաիրավական բարեփոխումների նորմալ գործիքակազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարությանը՝ Հայայաստանում նախապատրաստվող դատական բարեփոխումների վերաբերյալ։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Դեռ երեկ խրախուսելի էի համարել, որ իշխանությունները հրաժարվել են ԲՈԼՈՐ դատավորների ԸՆԴՀԱՆՈՒՐ վեթինգից ու սա բեղմնավոր համագործակցություն է ա՛յո։ ՈՉ անհրաժեշտ ու ՈՉ օգտակարը փոխարինվեց դատաիրավական բարեփոխումների նորմալ գործիքակազմով: Իսկ կոնկրետ ինչպիսի՝ սպասում է եւ՛ հանրությունը եւ՛ Վենետիկի հանձնաժողովը:

ՍԴ-ի մասով ամփոփիչ արձանագրությունների մեջ արտահայտածը ուժի մեջ է։ Սա այն է՝ ինչ համառորեն չեն նկատում այդ արձանագրությունով չոգեւորվածները։ Չե՞ք հավատում: Անօրինական քայլ արեք։

Եվս մեկ անգամ՝ խնդրում եմ հորդորեք լրագրողապատգամավորախառը անսպառ մտքի «գիգանտներին» չխոսել թեմաներից, որից չեն հասկանում»։