Հայաստանում իմունիզացիայի ծածկույթը դեռ մնում է բարձր մակարդակի վրա․ Արսեն Թորոսյան


Հայաստանում իմունիզացիայի ծածկույթը դեռ մնում է բարձր մակարդակի վրա․ Արսեն Թորոսյան
Հունիս 25 20:20 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ընտրվելով Gavi, the Vaccine Alliance կառավարման խորհրդի անդամ, առաջին անգամ մասնակցում եմ խորհրդի տարեկան նիստին, որտեղ որոշվելու են կազմակերպության մոտակա 5 տարվա ռազմավարությունը, երկրներին օգնելու եղանակները և այլն։ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարիներին իմունիզացիան աշխարհում հասանելի է դարձել 700մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10մլն-ի կյանքը։

Բարեբախտաբար Հայաստանում իմունիզացիայի ծածկույթը դեռ մնում է բարձր մակարդակի վրա, չնայած նկատվում է նվազման միտում՝ հակապատվաստումային շարժումների և որոշ անձանց կողմից դիտավորությամբ ապատեղեկատվություն և վախ տարածելու պատճառով։ Հուսով եմ վերջիններս կվերադառնան ապացուցողականության ակունքներին և մենք պահպանելով մեր բարձր ծածկույթը չենք ունենա վարակիչ հիվանդությունների համաճարակներ՝ տասնյակ և հարյուրավոր երեխաների և մեծահասկաների մահվան դեպքերով, ինչպես մեր հարևանները։

Համաճարակներից զերծ մնալը ազգային անվտանգության հարց է, քանի որ դրանք կարող են խլել ավելի շատ կյանքեր, քան պատերազմները։ Ցանկացած ոք, ով վտանգում է մեր բնակչության հակահամաճարակային անվտանգությունը, պետք է պատասխանատվության ենթարկվի։