Դոլարի փոխարժեքը նվազել է


Դոլարի փոխարժեքը նվազել է
Հունիս 25 17:43 2019

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 477.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.91 դրամ (նվազել է 1.41  դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.65 դրամ (նվազել է 0.99), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (աճել է 0.01 դրամով)։

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  235.75 դրամ, ոսկի՝  21,560.84 դրամ, պլատին՝ 12,454.58 դրամ: