Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի


Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Հունիս 25 18:56 2019

Հունիսի 25-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն, հայտնում է Aliq.ge-ն։

Այս պաշտոնում Թալակվաձեն փոխարինելու է Իրակլի Կոբախիձեին, ով` հիշեցնենք հունիսի 21-ին հրաժարական տվեց:

Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: