Բնակարանում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել


Բնակարանում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Հունիս 25 14:44 2019

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկըում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։

Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակգրեթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում