«Արսենալը» կարող է հրաժարվել Մխիթարյանից


«Արսենալը» կարող է հրաժարվել Մխիթարյանից
Հունիս 25 14:55 2019

«Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, հաղորդում է The Times-ը: Սակայն, դրա համար «զինագործները» կարող են հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է vnews.am-ը:

 Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը այս ցանկում առաջիններից է՝ հաշվի առնելով նրա բարձր տրանսֆերային արժեքը:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ:



loading...