«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուքյան իր էջում ԵԽԽՎ նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որում հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին:
Նշենք, որ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը: