ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի արտոնագրի հանձնման արարողությունը


ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի արտոնագրի հանձնման արարողությունը
Հունիս 25 11:05 2019

Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին (նստավայրը՝ Երեւան) հանձնեց հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան (հաստատումը):

 

Արարողությանը հետեւած հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-մոլդովական առեւտրատնտեսական հարաբերությունների եւ հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։