Վագոն-տնակներում հրդեհներ են բռնկվել


Վագոն-տնակներում հրդեհներ են բռնկվել
Հունիս 24 20:35 2019

Հունիսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի ենթակայանի մոտակայքում գտնվող ձորակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է երկու ոչ բնակելի վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 19:40-ին:

4000 քմ տարածքում այրվել են բուսածածկույթ, ծառեր, մեկ վագոն-տնակի (20 քմ) կառուցատարրերը` ամբողջությամբ, իսկ մյուս վագոն-տնակի (20 քմ) կառուցատարրերը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: