Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Opel-ը բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Opel-ը բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Հունիս 24 23:00 2019

Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Opel Astra մակնիշի 89 TX 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում վթարային լուսարձակները միացրած, կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 35 CR 257 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և գլխիվայր շրջվել, իսկ Mercedes-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնի վրա: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու քաղաքացիները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: