Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ


Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ
Հունիս 24 14:44 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ:

Նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել: