Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն


Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն
Հունիս 24 11:15 2019

Հունիսի 24-ին Վրաստանում շարունակվելու են բողոքի ակցիաները, հայտնում է aliq.ge-ն: Ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝  ազդանշան կտան:

 

 

 

Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ: Հիշեցնենք՝ ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ համամասնական ընտրակարգով:

Մայրաքաղաքի հանրահավաքին զուգահեռ հավաքներ են անցկացվում նաև այլ մեծ քաղաքներում, ցուցարարներն ասել են որ դրանք կաշարունակվեն այնքան ժամանակ,  քանի դեռ իրենց պահանջների կատարմանը չեն հասել:

 



loading...