Մահացել է դերասան Անդրեյ Խարիտոնովը


Մահացել է դերասան Անդրեյ Խարիտոնովը
Հունիս 24 10:49 2019

Հունիսի 23-ին մահացել է ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Խորհրդային Միությունում նա համընդհանուր ճանաչման էր արժանացել կինոյում խաղացած առաջին դերով՝ մարմնավորելով Արթուրին «Բոռը» ֆիլմում։

Նրա մասնակցությամբ ֆիլմերից են նաեւ «Խոակին Մուրյետի աստղն ու մահը», «Անտեսանելի մարդը» եւ այլն։

Խարիտոնովը 59 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։