Ըմբշամարտիկ Գենիկ Ասատրյանը արծաթե մեդալ նվաճեց


Ըմբշամարտիկ Գենիկ Ասատրյանը արծաթե մեդալ նվաճեց
Հունիս 24 00:28 2019

 

Armsport.am-ը գրում է.

 Հայաստանի ներկայացուցիչ Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության արծաթե մեդալակիր:Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Նա իր ճանապարհից հեռացրել էր վրացի Դավիթի Աբդալաձեին (10-1), բելառուցսի Անատոլի Հռամիկային (15-2), Ռուսաստանը ներկայացնող Դանիլի Խարչիլավային (4-3):

 

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովն էր: Գոտեմարտն ավարտվեց Ասատրյանի՝ 1-6 հաշվով պարտությամբ:
Հիշեցնենք, որ այսօր 92 կգ քաշային կարգում գորգ դուրս կգա նաև Հայաստանը ներկայացնող Լյովա Գևորգյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 10 ըմբիշով: