Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող են քննարկել 2020-ի ընտրություններում երկրի ղեկավարի «միջամտության» հարցը


Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող են քննարկել 2020-ի ընտրություններում երկրի ղեկավարի «միջամտության» հարցը
Հունիս 23 20:09 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է քննարկել 2020 թվականին Միացյալ Նահանգների ընտրություններում երկրի ղեկավարի «միջամտության» հարցը: ТАССգործակալության փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Հնարավոր է», - պատասխանել է ԱՄՆ նախագահը համապատասխան հարցին: Հաղորդավարը հետաքրքրվել է, թե արդյոք Թրամփը մտադիր է նախազգուշացնել ռուս պաշտոնակցին ամերիկյան ընտրական գործընթացին «միջամտության» անթույլատրելիության մասին:

«Եթե ցանկանում եք, որ ես դա անեմ, ես դա կանեմ»,- շեշտել է Թրամփը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ հանդիպում անցկացնել ճապոնական Օսակա քաղաքում հունիսի 28-29 կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ:



loading...