Ռոնալդուն և նրա ըներուհին Հունաստանից վերադառնալուց հետո վայելում են իրենց շքեղ հանգիստը Սան Տրոպեում (լուսանկարներ)


Ռոնալդուն և նրա ըներուհին Հունաստանից վերադառնալուց հետո վայելում են իրենց շքեղ հանգիստը Սան Տրոպեում (լուսանկարներ)
Հունիս 23 19:21 2019

Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ նոր է վերադարձել Կոստա Նավարինոյում (Հունաստան) անցկացրած ընտանեկան հանգստից:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը, այժմ էլ նրանց նկատել են ֆրանսիական Սան Տրոպեում նավով շքեղ հանգիստ վայելելիս:

25-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսն ուշագրավ կազմվածքը ցուցադրել է տպավորիչ բիկինիով: Հրապարակված լուսանկարներում երևում է նաև Ռոնալդուի ավագ որդին՝ Կրիշտիանու կրտսերը:

 

Նշենք, որ Ռոնալդուի և Ռոդրիգեսի առաջնեկը ծնվել է 2017-ին: Համատեղ աղջկանից բացի նրանք մեծացնում են Կրիշտիանու կրտսերին և Կրիշտիանուի՝ փոխնակ մոր օգնությամբ ունեցած երկվորյակներին՝ Էվային և Մատեոյին: