Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունիս 23 17:13 2019

Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Դալար գյուղում՝ 3000 քմ, Այգեզարդ գյուղում՝ 1.5 հա, Այնթապ գյուղում՝ մոտ 2500 քմ

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում՝ 5000 քմ

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 1.2 հա

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում՝ մոտ 2.5 հա

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ մոտ 200 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: