Աբովյանում 12 ժամ ջուր չի լինի


Աբովյանում 12 ժամ ջուր չի լինի
Հունիս 22 23:10 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին` ժամը 00:00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7  միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը:

 
 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: