Ինչո՞ւ էին ձերբակալվել օդանավի հրամանատար հայ օդաչուները. պատմում է Ռաֆայել Մելքոնյանը


Ինչո՞ւ էին ձերբակալվել օդանավի հրամանատար հայ օդաչուները. պատմում է Ռաֆայել Մելքոնյանը
Հունիս 22 22:58 2019

«Հայկական ավիաուղիների» թռիչքային ծառայության նախկին ղեկավար Ռաֆայել Մելքոնյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է 1990-ական թվականներին հայկական ավիացիայում տեղի ունեցած կոռուպցիոն և կրիմինալ երևույթներին, ինչպես նաև իր ու երկու գործընկերների՝ Դմիտրի Աթբաշյանի ու Հովհաննես Միրիջանյանի ձերբակալության հանգամանքներին:

Ռաֆայել Մելքոնյանը պնդում է, որ 1990-ական թվականներին արձանագրված խնդիրներից շատերն արդիական են նաև այսօր, ու եթե գործող իշխանությունները ցանկանում են զարգացնել ավիացիան, ապա պետք է լուծեն անցյալից ժառանգություն ստացած խնդիրները։

«Մենք ժամանակին պայքարեցինք ավիացիայում տեղ գտած արատավոր բարքերի դեմ, մեր հետաքրքրությունները չհամընկան այլոց (այդ թվում որոշ իշխանավորների) շահերի հետ: Հենց այդ հանգամանքն էլ հանգեցրեց մեր ձերբակալությանը»,- նշում է Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ 1992թ.-ին ձերբակալվեցին օդանավի հրամանատարներ Ռաֆայել Մելքոնյանը, Հովհաննես Միրիջանյանն ու Դմիտրի Աթբաշյանը; Վերջինս նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն էր:

Մանրամասն՝ armeniasputnik.am-ի տեսանյութում